National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.12.2016
Հերթական «Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը
1 / 4

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 8-ին խորհրդարան էին այցելել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի ուսանողներն ու դասախոսները։

Նրանք ներկա են գտնվել «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հաստատմանը, հետեւել քառօրյա նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին։

«Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը։

«Այսօր դուք ներկա գտնվեցիք մեր երկրի համար կարեւոր իրադարձության՝ խորհրդարանը հաստատեց եկող տարվա պետական բյուջեի նախագիծը»,- նշել է Հերմինե Նաղդալյանը եւ հավելել, որ երկրի իշխանություններն ամեն ինչ անելու են` իրականացնելու պետբյուջեով նախատեսված ֆինանսական բոլոր ծրագրերը։

Այնուհետեւ ուսանողների խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտներում առկա խնդիրներին, մատնանշել դրանց լուծման ուղիները, կարեւորել բնագավառների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, որն էլ իր հերթին կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը եւ պետբյուջեի եկամուտների համալրմանը։

Ոլորտի զարգացման գործում կարեւորվել է պատմամշակութային հուշարձանների պահպանումը, դրանք ժամանակակից մեթոդներով զբոսաշրջիկներին ներկայացնելը, ինչպես նաեւ կիրթ, մի քանի լեզվի տիրապետող, գիտակ մասնագետների պատրաստումը։ Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը կարեւորել է յուրաքանչյուր զբոսաշրջիկի հետ անհատական, հավուր պատշաճի աշխատանքը, ինչը պետք է դառնա ոլորտում զբաղվածների գործունեության կարեւորագույն նախապայմաններից մեկը։

Բնագավառի զարգացման համար կարեւորվել է ինչպես միջազգային փորձի ներդրումը, այնպես էլ մասնավոր եւ պետական կառույցների գործակցությունը, որն էլ, ըստ Հերմինե Նաղդալյանի, կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը։

Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը հաջողություն է մաղթել ուսանողներին ընտրած մասնագիտությունը կյանքի կոչելու գործում եւ ավանդույթի համաձայն՝ լուսանկարվել նրանց հետ ԱԺ նիստերի դահլիճում։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am